
Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը ճանաչեց 150 նորընտիր պատգամավորների իրավասությունը և անցավ աշխատանքի: Սահմանադրության համաձայն՝ նոր պատգամավորների իրավասության ճանաչման պահից դադարեցվում են նախորդ գումարման խորհրդարանի գործունեությունը, և կառավարության լիազորությունները:
Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք է ընտրի նոր կառավարություն: Ինչպես նախորոք հայտնել էր «Վրացական երազանք» կուսակցությունը, կառավարության ղեկավար կմնա Գիորգի Գախարիան, իսկ նախարարների վերաբերյալ որևէ որոշում հայտնի չէ:
Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցությունը: Իշխող թիմը խորհրդարանում ունի 90 մանդատ: