Վրաստանի կառավարության գործողությունները մտահոգիչ են. կոնգրեսական

Վրաստանի և Հունգարիայի կառավարությունների գործողությունները չափազանց մտահոգիչ են, հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Բիլ Կիթինգը:

Ըստ նրա՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» գործողությունները չափազանց անհանգստացնող են և խաթարում են վրաց և հունգար ժողովուրդների երկարաժամկետ շահերը:

«Վերջերս Վրաստանում «Վրացական երազանքը» առաջ քաշեց Կրեմլից ոգեշնչված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Բացի այդ, ստորագրեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր Չինաստանի հետ, մի երկրի հետ, որն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին, չնայած Կրեմլը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է կոնգրեսականը: