
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին լքում է պաշտոնը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մեզվրիշվիլին իր հայտարարությունում նշում է, որ 13 տարի աշխատելով որպես հանրային ծառայող՝ լքում է պաշտոնը և շնորհակալություն է հայտնում կառավարությանը, խորհրդարանին, հասարակական կազմակերպություններին և բոլորին, ում հետ համագործակցել է:
Մեզվրիշվիլին հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ վստահության համար:
Նաթիա Մեզվրիշվիլին Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար էր նշանակվել անցած տարի՝ Գիորգի Գախարիայի վարչապետ նշանակվելուց հետո: