Վրաստանի ջրամատակարար Georgian Water and Power ընկերության 80%-ը վաճառվել է իսպանական ընկերության։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Կառավարության տվյալներով՝ Aqualia իսպանական ընկերությունը գնել է Georgian Water and Power ընկերության 80% բաժնետոմսերը՝ 180 մլն դոլարի դիմաց։ Մնացած 20%-ը դեռ պատկանում է «Georgian Capital»-ին: