
Նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերը արգելափակած ցուցարարներին: Ակցիան ցրելու համար օգտագործվեց ջրցան մեքենա: Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են հատուկ ջոկատայինները:
Ժամը 12-ին նշանակված է խորհրդարանի լիագումար նիստ: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է:
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից: Նախարարության տեղեկատվությամբ վիրավորները բուժօգնություն են ստանում բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է 28 ցուցարարին, նրանք ձերբակալվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին անհնազանդություն ցուցաբերելու և խուլիգանության հոդվածներով:
Հիշեցնենք`հատուկ ջոկատայինները ջրցան մեքենայի կիրառմամբ ցրեցին նաև նոյեմբերի 18-ի ակցիան, որի ժամանակ նույնպես ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի մուտքերը:
Նոյեմբերի 18-ի ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ: