Վրաստանի իշխանությունը կատարում է Մոսկվայի պատվերը. ԵԽ պատգամավոր

2008 թվականին մենք պատմական սխալ թույլ տվեցինք, այսօր Վրաստանի իշխանությունը կատարում է Մոսկվայի պատվերը և ոչնչացնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում: Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն այսպես է արձագանքել ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի հայտարարությանը։

«2008 թվականին մենք պատմական սխալ թույլ տվեցինք, որից օգտվեցին մեր թշնամիները։ Վրաստանի իշխանությունն այսօր կատարում է Մոսկվայի պատվերը և ավերում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհը։ Հուսով եմ, վրաց ժողովուրդը կկասեցնի այս կործանարար միտումները»,- X-ում գրել է Լեքսմանը:

Ի դեպ, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարները ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի հռչակագրում կոչ են արել Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերը Մոլդովայից և Վրաստանից։

Նշենք, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրում ոչ մի գրառում չկա այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։