Որպեսզի Վրաստանի ինքնությունը պաշտպանված լինի, անհրաժեշտ է այն ազատությունը, որը միայն Եվրոպայում և եվրոպական կառույցներում է պաշտպանված, նոյեմբերի 27-ին Օրբելիանիի պալատում հյուրընկալելով գիտնականներին ու ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին` ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին խոսել է եվրաինտեգրման առավելությունների մասին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդներին և այն հնարավորություններին, որոնք Եվրամիությունն առաջարկում է վրացի երիտասարդներին կրթության և կարիերայի զարգացման համար:
«Պետք է գիտելիք ձեռք բերել արտերկրում, բայց միաժամանակ այնտեղ ստացած գիտելիքները վերադարձնել երկիր. Սա ամեն դեպքում չի նշանակում ֆիզիկական վերադարձ երկիր։
Արտերկրում ապրող մեր հայրենակիցները նույնպես պետք է տեսնեն և իմանան, որ այս երկիրը նույնպես կախված է իրենց ներգրավվածությունից՝ քաղաքակա՛ն ներգրավվածությունից»,- ասել է նախագահը:
Նախագահն ընդգծել է արտերկրում ապրող վրացիների դերը երկրի զարգացման գործում։ Զուրաբիշվիլիի խոսքով, իրենք պետք է ունենան բոլոր հնարավորությունները՝ առանց արգելքի մասնակցելու ընտրություններին։ Ըստ նրա՝ Վրաստանը կարող է ավելի շատ օգուտներ ստանալ Եվրամիությունից, և Վրաստանի քաղաքացիներից է կախված՝ կհաջողեն, թե` ոչ։