Վրաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել մարտի 2-3-ին և 7-9-ին ձերբակալված անձանց վերաբերյալ և նշել, որ ՆԳՆ-ն քրեական գործեր է հարուցում ցուցարարների դեմ։
Հասարակական հատվածի տեղեկություններով՝ նախարարության ներկայացուցիչները հիմնականում ուշ գիշերին զանգահարում են քաղաքացիներին և հայտնում, որ հաջորդ առավոտ պետք է ներկայանան դատարան, կամ` այդ տեղեկությունը տրամադրում են ընդամենը 1-2 ժամ առաջ։
«Հասարակական սեկտորը կոչ է անում Վրաստանի ՆԳՆ-ին՝ ողջամիտ ժամկետում կողմերին տեղեկացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը դատարան ներկայացնելու օրվա մասին, տրամադրել գործում առկա նյութերը ժամանակին` մինչև գործընթացի մեկնարկը, և կողմերին հնարավորություն ընձեռել փաստաբանների հետ մասնակցել աշխատանքային ժամերին», — նշված է հայտարարության մեջ։