Վրաստանի հետ աշխատանքային միջավայրը վատթարացել է. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի խոսքով, Վրաստանի հետ ընթացող աշխատանքային միջավայրը լավագույնը չէ վերջին ամիսների համեմատ. ավելի վատ է, քան երկու-երեք ամիս առաջ։

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Վրաստանում ունենք եվրոպական նկրտումներ ունեցող չորս միլիոն քաղաքացի, անշուշտ, պետք է նրանց կողքին լինենք»:

Բերսեն հայտարարել է՝ մտահոգված են Վրաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններով։

«Մենք սերտորեն աշխատում ենք տարբեր կազմակերպությունների, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ: Մենք կշարունակենք դա անել: Այն, որ այս պահին Խորհրդարանական վեհաժողովի անդամներ չեն («Վրացական երազանք»-ը հետ է կանչել պատվիրակությանը — հեղ), հուսով եմ մեզ չի խանգարի միջկառավարական համագործակցությանը», — ասել է Բերսեն։

Բերսեն դեկտեմբերին այցելել էր Թբիլիսի։ Դեկտեմբերի 20-ին այցն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Սրան ի պատասխան` Կոբախիձեն մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «կառավարությունը պատրաստ է նման քննարկումների, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է ապացուցել օրենքի թերությունները»։

Այցի ընթացքում Բերսեն հանդիպել է նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նաև 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ավելի ուշ Եվրախորհրդի կողմից հրապարակված նամակից պարզ դարձավ, որ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին մերժել է «գործակալների օրենք»-ի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծել:

Հունվարի վերջին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից քննադատական ​​բանաձևի ընդունմանն ի պատասխան՝ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դադարեցնում են աշխատանքը ԵԽԽՎ-ում։