Ոչ քաղաքական միջազգային կազմակերպություն IRI-ն՝ «Միջազգային հանրապետական ինստիտուտը», ուսումնասիրել և հրապարակել է Վրաստանում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Հետազոտության համաձայն՝ Վրաստանում հեռուստաընկերություններից ամենավստահելին իշխանական «Իմեդի»-ն է։
«Վրացական ո՞ր հեռուստատեսության տրամադրած լրատվական ու քաղաքական տեղեկատվությանն եք ամենաշատը վստահում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Իմեդի» 28 տոկոս,
- «Մթավարի արխի» — 14 տոկոս,
- «TV պիրվելի» — 11 տոկոս,
- «Ռուսթավի 2» — 9 տոկոս,
- «Ֆորմուլա» — 3 տոկոս,
- «Հանրային հեռարձակող» — 3 տոկոս,
- «Պալիտրա» — 1 տոկոսից պակաս,
- «Օբյեկտիվ» — 1 տոկոսից պակաս,
- POS TV — 1 տոկոսից պակաս,
- Alt-info — 1 տոկոսից պակաս,
- այլ — 4 տոկոս։
Վրաստանի քաղաքացիների 23 տոկոսը չի վստահում ոչ մի հեռուստաընկերության հեռարձակած տեղեկատվությանը։