ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն, Վրաստանի ողջ տարածքում հարցված բնակչության մեծամասնությունը գործազուրկ է:
«Համարում եք արդյոք, որ աշխատանք ունեք» հարցին 41 տոկոսը պատասխանել է «այո», աշխատում է, իսկ 59 տոկոսը՝ «ոչ»:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի բնակչությանը, այստեղ 46 տոկոսն ունի աշխատանք, 54 տոկոսը գործազուրկ է:
Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում գործազրկությունը շատ ավելի բարձր է։ Հայաբնակ շրջանների բնակչության միայն 25 տոկոսն ունի աշխատանք, 73 տոկոսը գործազուրկ է։ Ադրբեջանցիներով բնակեցված շրջաններում բնակչության 32 տոկոսն աշխատում է, 68-ը՝ ոչ: