
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»:
Վերջիններս այս ճանապարհով իրենց բողոքն են արտահայտել շաբաթվա սկզբում տեղի ունեցած դեպքերի հետ կապված՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն:
Նշենք, կազմակերպությունը նախօրեին թեմայի հետ կապված նաև հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է՝
«Օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որը մեծ վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է իրավապահ մարմնի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահաս երիտասարդը՝ հաշմանդամ է։
