Պատմական հաղթանակ Եվրոպայի առաջնությունում. Վրաստանը երրորդ հանդիպմանը 2:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին։
Այս արդյունքով Վրաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և հասավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։
Հանդիպման առաջին գոլը խաղի երկրորդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ երկրորդը՝ երկրորդ խաղակեսում, 11 մետրանոց հարվածով իրացրեց Գիորգի Միքաուտաձեն։
Եվրոպայի առաջնության առաջին խաղը Վրաստանի հավաքականը անցկացրեց հունիսի 18-ին Թուրքիայի հետ և պարտվեց 1:3 հաշվով, իսկ հունիսի 22-ին կայացած երկրորդ խաղում Չեխիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1:1` Եվրոպայի առաջնությունում վաստակելով առաջին միավորը։