
Վրաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի C4 խմբի հերթական ֆուտբոլային հանդիպումը։
Հունիսի 9-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց մրցակցին։
Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Բուդու Զիվզիվաձեն, 62-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Խվիչա Կվարացխելիան, հանդիպման վերջին՝ երրորդ գոլը 84-րդ րոպեին պատկանում է Օթար Կիտեիշվիլիին։
C4 Խմբում 9 միավորով գլխավորում է Վրաստանը։
Հաջորդ հանդիպումը Բուլղարիայի հետ կանցկացվի հունիսի 12-ին` Թբիլիսիում։