
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում Վրաստանը հաղթեց Ալբանիային` դառնալով խմբում առաջատար։
Խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 72-րդ րոպեին Գիորգի Քոչորաշվիլին կարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Երկու թիմերն էլ հաղթանակով սկսեցին Ազգերի լիգայի նոր խաղարկությունը։ Սեպտեմբերի 7-ին առաջին տուրում Վրաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Չեխիային, իսկ Ալբանիան Պրահայում 2։1 հաշվով հաղթեց Ուկրաինային։ Իսկ Չեխիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի նկատմամբ։
Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլային հանդիպում կկայանա Ուկրաինայի և Վրաստանի հավաքականների միջև, իսկ հոկտեմբերի 14-ին Վրաստանը կընդունի Ալբանիային։