Վրաստանի հավաքականը 6։1 հաշվով հաղթեց Հայաստանին

Վրաստանի հավաքականը պատասխան խաղում սեփական հարկի տակ՝ «Դինամո Արենա» մարզադաշտում 6:1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։

Գոլերը խփեցին՝ Գիորգի Միքաուտաձեն (2), Օթար Կիտեիշվիլին (2), Գիորգի Չակվետաձեն և Խվիչա Կվարացխելիան։

Այս հաղթանակով Վրաստանը պահպանեց իր տեղը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում, իսկ Հայաստանը կշարունակի մրցել C դիվիզիոնում։