Վրաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Չեխիայի հավաքականին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում։ Վրաստան — Չեխիա հանդիպումն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով։

Հանդիպման առաջին խաղակեսում Խվիչա Կվարացխելիան 11 մետրանոցով բացեց հաշիվը։ Հանդիպման երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները երեք գոլ խփեցին։

Հանդիպման երկրորդ գոլը խփեց Գիորգի Չակվետաձեն, երրորդ գոլով Գիորգի Միքաուտաձեն առաջ մղեց հաշիվը, իսկ Գիորգի Քոչորաշվիլին խփեց չորրորդ գոլը։

Ֆուտբոլային հանդիպումն անցկացվեց Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։