Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց դասապրոցեսը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց դասապրոցեսը։ Առաջին անգամ դպրոց հաճախեցին 1-ին դասարանցիները։

Ուսումնական տարին Վրաստանում, սովորաբար, սկսվում է սեպտեմբերի կեսին և ավարտվում հունիսի կեսին։

Այսուհանդերձ, հատկանշական է, որ Վրաստանում 150-ից ավելի դպրոց 2024-2025 ուսումնական տարին իր դպրոցի մասնաշենքում չի սկսի: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ Վրաստանում կա 2086 հանրակրթական դպրոց, որոնց 8 տոկոսն ուսումնական պրոցեսը սեփական մասնաշենքում չի սկսի: