
Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Վրաստանի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոճորիշվիլին՝ Մոլդովայի նախագահական «ընտրախախտումները» հետաքննելու մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ կապված։
«Դիվանագետին հայտնել ենք մոլդովական կողմի խորը դժգոհության մասին՝ շեշտելով խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով վրացի պաշտոնյան հրապարակայնորեն մեկնաբանում է Մոլդովայում ընտրական գործընթացները և եվրաինտեգրման ճանապարհը», — ասված է հայտարարությունում։
Քիշնևը շեշտել է, որ Մոլդովայի և Վրաստանի միջև համագործակցության ավանդական, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկստեք որդերգրած եվրաիտեգրման նպատակները պետք է գերակայեն։
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադառնալով վրաստանյան ընտրությունները հետաքննելու մասին միջազգային կոչերին, հայտարարել է՝ անհրաժեշտ է հետաքննել «կոպիտ խախտումներով» Մոլդովայում անցկացված նախագահական ընտրությունները։