Վրաստանի գլխավոր դատախազության նոր շենքը նախատեսվում է կառուցել Թբիլիսիում՝ Աղմաշենեբելիի մայրուղուն հարակից տարածքում:
Շենքի նախագծային աշխատանքներն իրականացրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, առաջիկայում նախատեսվում է մրցույթ հայտարարել շինարարական կազմակերպության ընտրության համար։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամից հայտնել են, որ շինարարության նախագծի արժեքը կազմում է մոտ 22 մլն լարի։
Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ շինարարությունը կիրականացվի դատախազության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի աճուրդային վաճառքի արդյունքում բյուջեում հավաքված միջոցներով։ Ըստ տվյալների՝ նոր շենքում կտեղակայվեն Թբիլիսիի շրջանային դատախազությունները, որոնց աշխատակիցները երկար տարիներ աշխատել են ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության շենքում հատկացված սենյակներում։
Դատախազությունը տեղեկացնում է, որ նոր շենքում կտեղակայվի դատախազության ժամանակակից չափանիշներին համապատասխան ուսումնական կենտրոնը։