Վրաստանի գլխավոր դատախազի 11 թեկնածու կա

Վրաստանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնում 11 թեկնածու. նրանց թեկնածությունները ներկայացվել են դատախազության խորհրդին։

Թեկնածուներն են.

  • Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար Գիորգի Գաբիտաշվիլին. նրա թեկնածությունը ներկայացրել են ակադեմիական շրջանակի ներկայացուցիչները։ Դատախազության խորհրդի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ վերջինիս աջակցում են 463 դատախազներ և քննիչներ։
  • Փաստաբան և իրավաբան Լալի Բունտուրիի թեկնածությունը Դատախազական խորհրդին է ներկայացրել քաղաքացիների «Վրաստան» քաղաքական միավորումը։
  • Փաստաբան և իրավաբան Գրիգոլ Գագնիձեի թեկնածությունն առաջադրել են մի շարք հասարակական կազմակերպություններ։
  • Փաստաբան և իրավաբան Դարեջան Բուցխրիկիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
  • Փաստաբան և իրավաբան Սալոմե Ջանուաշվիլիին ներկայացրել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները։
  • Փաստաբան և իրավաբան Անդրոնիկ Սարիբեկովն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
  • Փաստաբան Դավիթ Բարբաքաձեին ներկայացրել է «Բարեկամության կամուրջ — Քարթլոսի» կազմակերպությունը։
  • Փաստաբան Ալեքսանդր Կոբաիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
  • Փաստաբան և իրավաբան Լազարե Ջորբենաձեի թեկնածությունն առաջադրել է «Վրաստան» կուսակցությունը;
  • Փաստաբան և իրավաբան Պաատա Շավաձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
  • Փաստաբան Վիկտոր Ախալբեդաշվիլիին ներկայացրել է «Իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն մայիսի 23-ին առողջական խնդրի պատճառով հրաժարական է տվել։ Դատախազության խորհուրդն իրավասու է ընտրել նոր գլխավոր դատախազ։