Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրենց ցավակցություններն են հայտնել թագավորական ընտանիքին Միացյալ Թագավորության թագուհի Ելիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Նախագահ Զուրաբիշվիլին Twitter-ում գրում է. «Նորին մեծություն թագուհի Ելիսաբեթ II-ն ապրեց իր ժողովրդին, ազգին և համագործակցությանը նվիրված կյանքով:
Ժողովրդավարության և արժանապատվության արժեքներին վճռականության և նվիրվածության չափանիշ, որ ուրույն տեղ գրավեց պատմության մեջ։
Իմ մտքերն ու աղոթքները թագավորական ընտանիքի հետ են»:
Իրակլի Ղարիբաշվիլիի ցավակցական ուղերձում նշված է.
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում թագավորական ընտանիքին, Մեծ Բրիտանիայի կառավարությանը և ժողովրդին։
Նորին Մեծություն թագուհի Ելիսաբեթ 2-րդը եղել է մի առաջնորդ, ով առաջնորդել է ազգը տասնամյակներ շարունակ և կարժանանա հարգանքի և լավ հիշողության գալիք սերունդների կողմից»:
Հիշեցնենք, որ է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Երկիրը կառավարել է ավելի քան 70 տարի։