Վրաստանի ֆուտբոլի հավաքականն ութ գոլ է խփել

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ մեկ խաղում խփել ութ գոլ, միաժամանակ սահմանեց նաև խոշոր հաշվով հաղթանակի նոր ռեկորդ։

Թիմը Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում ընկերական խաղում հյուրընկալել էր Թաիլանդի ազգային հավաքականին և 8:0 հաշվով հաղթել:

Ութ գոլից չորսը խփել է Գիորգի Միքաուտաձեն, երկու գոլ՝ Զուրիկո Դավիթաշվիլին, մեկական գոլի հեղինակ են դարձել Լուկա Լոչոշվիլին և Խվիչա Կվարացխելիան:

Հաջորդ հանդիպումը Վրաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վեցերորդ տուրում։