ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր` հոկտեմբերի 14-ին, հանդիպում կանցկացնի Ալբանիայի հետ։
Հանդիպումը կկայանա Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։ Սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Բոլոր տոմսերը վաճառվել են սեպտեմբերի 28-ին` վաճառքի մեկնարկից մեկ ժամ չանցած: Խաղը մեծ էկրանով հնարավոր է դիտել Առաջին Հանրապետության հրապարակում։
Ազգերի լիգայի ընթացիկ առաջնությունում Վրաստանն ու Ալբանիան երկրորդ հանդիպումն են անցկացնում։ Առաջինը՝ Ալբանիայում, որտեղ Վրաստանի ազգային հավաքականը հաղթեց 1։0 հաշվով։
Վրաստանի հավաքականն առաջին տուրում հաղթեց Չեխիային (4:1), բայց օրեր առաջ պարտվեց Ուկրաինային (0:1): Չնայած պարտությանը, Վրաստանի հավաքականը վեց միավորով գլխավորում է B1 խումբը։
Վրաստանն ու Ալբանիան ընդհանուր հաշվով անցկացրել են 15 հանդիպում։ Վրաստանի հավաքականն ութ հաղթանակ է տարել, չորս հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, ևս չորսում հաղթել են ալբանացիները։