Վրաստանի ֆուտբոլի հավաքականը hունիսի 30-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած խաղում պարտվեց Իսպանիային և դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։ Իսպանիան 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին։
Հաշիվը բացվեց Վրաստանի հավաքականի առավելությամբ` 18-րդ րոպեին իսպանացիների ինքնագոլով։ Վրաստանի հավաքականի գրոհից հետո Ռոբին Լը Նորմանդը գոլ խփեց սեփական դարպասին։
Առաջին խաղակեսի 39-րդ րոպեին Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես Կասկանտե) հավասարեցրեց հաշիվը։
Իսպանիան հաշվի մեջ առաջ անցավ 51-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսի գլխի հարվածով։ Նիկո Ուիլյամսը 75-րդ րոպեին իսպանացիներին երկու գնդակի առավելություն տվեց։ Հանդիպման վերջին գոլը 83-րդ րոպեին խփեց Դանի Օլմոն։
Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հուլիսի 5-ին կհանդիպի մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի շրջանակներում Վրաստանը հանդիպեց Թուրքիայի, Չեխիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականներին։ Հաղթելով Պորտուգալիայի հավաքականին` Վրաստանն անցավ փլեյ-օֆֆ փուլ։