
Այսօր՝ ժամը 12:00-ին, TKT.ge-ում կսկսվի Վրաստանի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տոմսերի արժեքը 10, 30 և 50 լարի է։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում կհանդիպեն Վրաստանի ազգային հավաքականը և «Միլանի» լեգենդները։