Վրաստանի ֆուտբոլի հավաքականը «Դինամո Արենա»-ում Եվրո-2024-ի որակավորման փուլի կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի հավաքականին։
Երկու գոլերն էլ խփել է Վրաստանի հավաքականի 8-րդ համարի խաղացող Բուդու Զիվզիվաձեն։
Այս հաղթանակով Վրաստանի հավաքականը շարունակում է պայքարը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար։ Մարտի 26-ին նույնպես «Դինամո Արենայում» վրացի ֆուտբոլիստները կհանդիպեն Հունաստանի հավաքականին։
Հենց մարտի 26-ին կայանալիք խաղը որոշիչ կլինի, թե արդյոք Վրաստանի ֆուտբոլի հավաքականը կմտնի Եվրոպայի առաջնություն։