Երեկ՝ հունվարի 15-ին, ավարտվել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների գրանցումը։ Առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ նախագահի պաշտոնակատար Լևան Կոբիաշվիլին։
Ֆեդերացիայի տվյալներով՝ նշված պաշտոնում Կոբիաշվիլիի թեկնածությունն առաջադրել է 29 մարդ։ Վրացական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կընտրվի փետրվարի 4-ի ընտրական համագումարում։ Ընտրված թեկնածուն նշված պաշտոնը կզբաղեցնի առաջիկա 4 տարիներին։
Նշենք, որ Լևան Կոբիաշվիլին ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահել է 2015-2019 թվականներին, այնուհետև երկրորդ անգամ նախագահ է ընտրվել 2019 թվականին։