
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում Ազգերի լիգայի շրջանակներում եզրափակիչ հանդիպում կանցկացնի Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ:
Այսօր ժամը 21:00-ին կայանալիք խաղը պատմական նշանակություն ունի Վրաստանի ազգային հավաքականի համար, քանի որ հաղթելու դեպքում Վրաստանը ձեռք կբերի Եվրոպայի առաջնության ուղեգիր և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 2021 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Վրաստանի հավաքականի առաջատար երկու ֆուտբոլիստներ՝ Խվիչա Կվարաձխելիան և Լևան Շենգելիան կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով չեն մասնակցի խաղին:
Խաղը կցուցադրվի Վրաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ժամը 21:00-ին: