Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Այս տեղեկությունը տարածել է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահին համագործակցության համար և հույս հայտնել, որ EBRD-ն կշարունակի աջակցել երկրի զարգացման առաջնահերթ ոլորտներին։
«Ֆինանսների նախարարը և EBRD-ի նախագահը քննարկել են Վրաստանում Բանկից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերը և ապագա գործընկերության հարցերը», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։