
Վրաստանի պաշտպանության նախարարության 10 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նրանք բոլորը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցներ են: Այսօր զինծառայողները Գերմանիայի օդուժի հատուկ չվերթով Վրաստան են տեղափոխվել:
Հիշեցնենք` հուլիսի 10-ին ևս 28 զինծառայող էր Վրաստան տեղափոխվել, նրանցից 8-ն ապաքինվել է, մնացածի վիճակը կայուն է, բուժումը շարունակվում է Գորիի ռազմական հոսպիտալում:
Ինչպես նախորդ, այնպես էլ նոր վարակվածների դեպքում նույն կլաստերն է, աղբյուրը` տեղի աֆղան անձնակազմը:
Աֆղանստանում մնացած զինվորականները հայրենիք կվերադառնան մի քանի շաբաթ անց, ըստ սահմանված կարգի` 2 շաբաթ կարանտին կանցնեն:
Արտերկրից բուժման նպատակով վերադարձած պացիենտների հաշվարկը stopcov-ը հրապարակում է առանձին տողով: Ըստ այդմ` բուժման նպատակով վերադարձած վարակված քաղաքացիների թիվը դարձավ 41: