Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին:
Վրաստանի նախագահի վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
Առկա տեղեկություններով, եվրահանձնակատարը և նախագահը խոսել են Վրաստանի եվրոպական հեռանկարի, թեկնածուի կարգավիճակի տրամադրման և Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման գործընթացի մասին, ընդգծվել է ապաբևեռացման հաղթահարման կարևորությունը։
«Այսօր Վրաստան գալու նպատակը Վրաստանին օգնելն է Եվրամիությանը ինտեգրման գործընթացում, այս ուղղությամբ մենք ցանկանում ենք ձեզ հետ առաջ շարժվել»,- ասել է Վարհեյը:
Վարհեյը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել, որ Եվրամիությունը կօգնի Վրաստանին այն ամենում, ինչը կնպաստի երկրի Եվրամիությանն ինտեգրմանը։ Եվրահանձնակատարը ևս մեկ անգամ հայտնել է Եվրամիության անսասան աջակցության մասին Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նշենք, որ մինչ այդ եվրահանձնակատարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։