Եվրաինտեգրումը Վրաստանի անկախության, զարգացման ու ինքնության պահպանման միջոց է։ Ներկայում Վրաստանի համար ուրիշ այլընտրանքային գործընթաց չկա, և Եվրամիությանն ինտեգրումը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և տնտեսական զարգացման համար, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
Նանուաշվիլին նշեց՝ մշակութային առումով Վրաստանը միշտ եղել է Եվրոպայի մաս, և այս բնական գործընթացը՝ եվրաինտեգրումը, վերադարձ է իր տեղը։
Հանրային նախկին պաշտպանն ընդգծում է՝ Եվրամիություն ինտեգրվելուց հետո էապես փոխվել է բոլոր եվրոպական պետությունների վիճակը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության հանրապետությունների։
«Դա վերաբերում է թե՛ տնտեսական հզորացմանը, թե՛ գործազրկության վերացմանը, թե՛ սոցիալական ու իրավունքների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը։ Դրական սոցիալ-տնտեսական գործընթացների խթանում ու կրթության, առողջապահության և այլ խնդիրների առաջնահերթություն:
ԵՄ-ում հակամարտությունները լուծվում են խաղաղ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պատերազմի ու բռնության, իսկ ԵՄ-ին անդամակցելը նշանակում է մեր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց Նանուաշվիլին:
Ըստ նրա՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը փորձում է ձևական քայլեր ձեռնարկել Եվրամիությանն ինտեգրմանը հավակնելու համար, սակայն իրականում ամեն ինչ անում է երկիրը Եվրամիությունից էլ ավելի հեռու մղելու համար։
Նրա խոսքով, DRI-ի և այլ կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրահանձնաժողովի 12 առաջարկությունների մեծ մասը մինչ օրս չի իրականացվել: Նանուաշվիլիի համոզմամբ՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը, ցավոք, կառավարությունը չունի։
«Կատարված կարելի է համարել միայն երկու առաջարկություն, այն էլ` մասամբ, ըստ էության՝ ամբողջությամբ կատարված է մեկ հանձնարարական։
Այն, որ իշխանությունները չեն նախատեսում կատարել հանձնարարականները, նկատվեց նաև այս տարվա մարտին, երբ նրանք որոշեցին ընդունել ռուսական օրենքը (նկատի ունի «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»-խմբ.), որն ուղղակիորեն խախտում էր Եվրամիության երկու առաջարկությունները, և Եվրամիությունն ու այլ կազմակերպություններ բազմիցս կրկնել են դա»:
Անդրադառնալով այն հարցին, թե որքան է հավանականությունը, որ Վրաստանը տարեվերջին կստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, հանրային նախկին պաշտպանն ասաց՝ ամեն ինչ կախված է Ուկրաինայում ընթացող իրավիճակից.
«Մեր ճակատագիրն այսօր որոշվում է այնտեղ (Ուկրաինայում-խմբ.), մյուս կողմից՝ բոլորը տեսնում են, որ մեծ թվով մարդիկ պահանջում են ինտեգրվել Եվրամիությանը և պատրաստ են պայքարել դրա համար՝ չնայած ջրցան մեքենաներին, գազային և ոստիկանական բռնություններին»:
Նանուաշվիլին նաև հավելեց՝ երկիրը, սակայն, ներկայացնում է կառավարությունը, և նրանք են խոսում երկրի անունից, իսկ կառավարությունն ամեն ինչ անում է Վրաստանը ռուսական ուղեծիր վերադարձնելու համար։
«Ուստի ևս մեկ անգամ ուկրաինական պատերազմի ավարտը, վրաց ժողովրդի անզիջում պայքարը և զանգվածային ակցիաները կդառնան Եվրամիությանն ինտեգրվելու պայմանները»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցն այսպես ամփոփեց Նանուաշվիլին:
Եվրահանձնաժողովի 12 պայմաններից մեկն է կատարվել. ստատուսմետր