Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը և Եվրոպայի հետ հարաբերությունները այսօր քննարկման առարկա կդառնան խորհրդարանում։ Ընդդիմության նախաձեռնած բանավեճը պետք է տեղի ունենար երեկ, սակայն հետաձգվեց։
Վրաստանը հունիսին սպասում է Եվրամիության իր թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ վճռին:
Իշխող կուսակցությունը «պարզ հարցեր» ունի ընդդիմությանը. «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ընդդիմադիր գործիչները հրահրում են Եվրամիությանը Վրաստանի թեկնածության դեմ։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիության անդամակցության հարցաշարի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։
Կարդացեք նաև՝
Ինչն է խոչընդոտում Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին. կարծիքներ