
Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) փոխանցմամբ, Վրաստանի և ԵՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է:
Geostat-ի տվյալներով՝ այս տարվա 9 ամսում արտահանման-ներմուծման ծավալը կազմել է 2,727 մլրդ դոլար։
Դրանից բացի, այս տարվա 9 ամսում Վրաստանից ԵՄ գոտի է արտահանվել 610 մլն 414 հազար դոլարի արտադրանք։
Ներմուծման առումով այստեղ աճն ավելի նկատելի է. 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Եվրամիությունից Վրաստան է մուտք գործել 2,117 մլրդ դոլարի ապրանք։