«Մարդասպաններ», — նման կոչով Ուկրաինայի պատվիրակության անդամները հեռացել են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դահլիճից՝ չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին:
Նույն քայլին են դիմել նաև Վրաստանի պատվիրակության անդամները:
Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են, որ նիստին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե քվեարկությունն անցկացվի Ռուսաստանի դեմ:
Ուկրաինացի պատգամավորները ներկայացրել են նիստերի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է կրկին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Ըստ ընթացակարգերի, հանձնաժողովն ունի 24 ժամ՝ ծրագիր վերանայելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսական պատվիրակությունը վերադառնում է ԵԽԽՎ: Վեհաժողովը 62 դեմ և 118 կողմ ձայնով որոշում է ընդունել, որով ռուսական պատվիրակությունը վերադարձրել է Ղրիմի անեքսիայի պատճառով կորցրած քվեարկելու իրավունքը: