
Վրաստանը և Պերուի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել առանց վիզայի ռեժիմի մասին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրել են Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլիա Դարչիաշվիլին և Աննա Սեսիլիա Գերվասը։ Նրանց հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
Վրաստանն առանց վիզայի ռեժիմ ունի աշխարհի ավելի քան 70 երկրների հետ։
Սեպտեմբերի 17-18-ը Վրաստանի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում հանդիպել է Գերմանիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Անալենա Բերբոկի և Լումինիկա Օդոբեսկուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։