
Վրաց պատվիրակության Լիտվա կատարած այցի շրջանակներում ստորագրվել է Եվրաատլանտյան ինտեգրման բնագավառում համագործակցության հուշագիր։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիոսը ստորագրել են նաև Եվրաատլանտյան ինտեգրման հանձնաժողովի հինգերորդ նիստի արձանագրությունը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Արձանագրության համաձայն, Եվրաատլանտյան ինտեգրման հանձնաժողովում պատվիրակությունները քննարկել են առաջնային ոլորտներում ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման հարցերը: Մասնավորապես, քննարկվել են Ասոցացման համաձայնագրի անհրաժեշտությունը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչը, ինչպես նաև Արևելյան գործընկերության կողմից տրամադրված բոլոր հնարավորությունները: