
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Նախագահները զրուցել են Վրաստանում և Հայաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն կոնկրետ միջոցառումների մասին, որոնք տարվում են վարակի տարածման կանխարգելման համար: Զրույցի ընթացքում նշվել է, որ ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակում կարևոր է սերտ տարածաշրջանային համագործակցությունը և համերաշխ մոտեցումը:
Նախագահները քննարկել են նաև ետհամաճարակային ժամանակահատվածի համար պատրաստվելու հարցերի, անհրաժեշտությունների և երկրների առջև առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ: