Թբիլիսիի օդանավակայանում օրինախախտման դեպք է կանխվել։ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փորձել են Վրաստան ապօրինի կերպով ոսկյա զարդեր ներմուծել։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայության աշխատակիցները Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական և անձնական ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր՝ 316,87 գրամ)։ Ապրանքների մաքսային արժեքը կազմել է 25 հազար 103 լարի։
ՀՀ օրինախախտ քաղաքացու գործի նյութերը հանձնվել են ՀՀ ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար, իսկ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վրաստանի օրինախախտ քաղաքացին տուգանվել է 4 602 լարիով։
Նշված տեղեկատվությունը տարածում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։