
2022 թվականի փետրվարի 19-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկմանը, որը նվիրված էր Հարավային Կովկասի տարածաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք Զալկալիանիի ֆեյսբուքյան էջից։
Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները մեկ սեղանի շուրջ են նստած եղել։
Նշվում է, որ իր ելույթում Զալկալիանին հանգամանորեն խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևոր մարտահրավերների մասին։
Տեղեկության համաձայն՝ արտգործնախարարը կենտրոնացել է այդ մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի և հնարավորությունների վրա։