
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո նախագահները համատեղ հայտարարություններ կանեն մամուլի համար:
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպելու է նաև Գերմանիայի նախագահին:
Այցի նպատակն է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը:
Մինչ այդ, Վրաստանի նախագահը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: