Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հունվարի 4-ին, ժամը 18:00-ին Վրաստանի 8 տարբեր շրջաններում համերաշխության հանրահավաք է հայտարարել՝ հաջակցություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի:
Երեկ՝ հունվարի 3-ին, ՄԱՇ կուսակցության նախագահի թեկնածու Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ հունվարի 4-ին իրենք հանրահավաք են անցկացնելու կառավարության վարչակազմի և Վրաստանի նախակին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսկացության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ։
Խաբեիշվիլին ասել է, որ միանում է Ֆեիգինի նախաձեռնությանը համերաշխության ակցիային:
Ի դեպ, հունվարի 4-ից Սաակաշվիլիի աջակցության ցույցեր են նախատեսվում անցկացնել աշխարհի մի շարք քաղաքներում տեղակայված Վրաստանի հյուպատոսություններում և դեսպանատներում։