Վրաստանի էթնիկ ադրբեջանցիներին թույլատրվել է ազգանունից հեռացնել ռուսերեն վերջավորությունները

«Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիներն իրավունք կունենան վերադառնալ իրենց պատմական ազգանվանը»: Փոխանցում է Netgazeti.ge-ն՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանին:

«Օրինագծի ընդունման արդյունքում կձևավորվի ազգանվան փոփոխության մանրամասն ընթացակարգ, արդյունքում ցանկացողները կկարողանան այդ ծառայությունը ստանալ համապատասխան պետական ​​հիմնարկում»,- տեղեկացրել են խորհրդարանից։

Նախապատմությունը

Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է ազգանուններից հանել ռուսական վերջավորությունները, «քանի որ դա դիտվում է որպես խորհրդային/ռուսական օկուպացիայի անցանկալի վկայություն»:

Վրաստանում ադրբեջանցիների, ինչպես նաև Ադրբեջանում ապրողների ազգանունները հաճախ ավարտվում են ռուսերեն -ով , -և վերջածանցով: Սակայն նշվում է՝ «պատմական» ազգանվան վերջավորությունն այլ է, օրինակ.

  • Խալիլով — Խալիլլի
  • Մամեդով — Մամեդլի
  • Իսմայիլովա — Իսմայիլ
  • Ալիև  — Ալիսոյ
  • Գուլմամեդովա — Գուլմամեդլի և այլն:

Վրաստանում այս գաղափարի հետ կապված արշավը, որը կոչվում է «Վերադարձրու ազգանունս», մեկնարկել է 2020 թվականի սկզբին «Սալամ» քաղաքացիական հարթակի կողմից։

2021 թվականի ամռանը «Սալամը» նախաձեռնեց ստորագրահավաքի համազգային արշավ` օրենքով պահանջվող ստորագրությունների քանակով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար:

Էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների նախաձեռնող խումբն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան հուլիսին, իսկ սեպտեմբերի 27-ին օրենսդիր մարմնում գրանցվել է 26 հազար 298 ստորագրություն։

Կարդացեք նաև՝

Խորհրդարանը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունները փոխելու նախագիծը

Վերադարձրու ազգս. ադրբեջանական ազգանունների ռուսական վերջավորության դեմ արշավ