Վրացական երկաթուղին հինգշաբթի օրվանից վերականգնել էր միջքաղաքային ուղղություններով տոմսերի առցանց վաճառքը, իսկ այսօրվանից տոմսերը հասանելի են նաև տոսմարկղերում:
Գնացքները կշարժվեն փետրվարի 27-ից, ընկերությունն արդեն հրապարակել է գրաֆիկը:
Տոմսերի արժեքները չեն փոխվել, սակայն գնացքները գործելու են միայն ցերեկային ժամերին` պանդեմիայով պայմանավորված հատուկ կանոնների պահպանմամբ.
— Ուղևորները ջերմաչափվելու են
— Պահպանվելու է սոցիալական հեռավորություն
— Անցնելու են դեզիոբարիեր
— Ձեռքերն ախտահանվելու են
— Լինելու են դիմակներով` ուղևորության ողջ ընթացքում
Վերականգնվում են երթերը` հետևյալ ուղղություններով. Թբիլիսի- Բաթումի_Թբիլիսի, Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի, Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի, Թբիլիսի-Քութայիսի-Թբիլիսի
Միջքաղաքային գնացքների շարժման ժամանակացույց
Որտեղից |
Մեկնում |
Ուր |
Ժամանում |
Թբիլիսի | 09:00 | Օզուրգեթի | 17:45 |
Օզուրգեթի | 09:00 | Թբիլիսի | 17:30 |
Թբիլիսի | 09:00 | Քութայիսի | 14:35 |
Քութայիսի | 12:00 | Թբիլիսի | 17:30 |
Թբիլիսի | 08:00 | Բաթումի | 13:35 |
Բաթումի | 08:30 | Թբիլիսի | 14:04 |
Թբիլիսի | 07:00 | Թբիլիսի | 12:58 |
Զուգդիդի | 13:45 | Թբիլիսի | 19:50 |
Թբիլիսի | 14:00 | Փոթի | 19:36 |
Փոթի | 08:05 | Թբիլիսի | 13:45 |