
Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում Վրաստանի երիտասարդ ձյուդոիստների հավաքականն ընդհանուր թիմային պայքարում գրավել է առաջին տեղը։ Վրացի ձյուդոիստները մրցույթում նվաճել են ինը մեդալ՝ չորս ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե:
Գիորգի Լոլաձեն (73 կգ քաշային կարգ), Լուկա Բաբուցիձեն (81 կգ), Միխեիլ Ջափարիձեն (100 կգ) և Շալվա Գուրեշիձեն (+100 կգ) հաղթեցին Եվրոպայի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում ։