Վրաստանի ընտրություններն արդար չէին. ԵԽ պատգամավոր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի պատգամավոր Միհալ Շչերբան ասել է, որ իրենք Վրաստանում են վրաց ժողովրդին աջակցելու նպատակով։

«Մենք այստեղ ենք վրաց ժողովրդին աջակցելու նպատակով, այն մարդկանց, ովքեր կանգնած են փողոցներում և պահանջում են իրենց երկրի եվրոպական ապագան։ Վրաստանը ստացել է թեկնածուի կարգավիճակ՝ կոնկրետ նախապայմաններով, և դրանցից մեկն ազատ և արդար ընտրությունների անցկացումն է»,- ընդգծել է պատգամավորը

Ըստ նրա՝ վերջին ընտրություններն արդար չէին, ուստի իրենք պահանջում են, որ ընտրություններն անցկացվեն այն չափանիշներին համապատասխան, որոնք գործում են Եվրամիությունում:

Եվրախորհրդարանի պատգամավորներն այցի շրջանակներում հանդիպել են նաև Վրաստանի հանրային պաշտպանին և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին:

Նախատեսված է նաև հանդիպում հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։