
Սեպտեմբերի 26-ից հետո հյուպատոսական գրանցմանը մասնակցել է 22 հազար քաղաքացի. այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
Ըստ Լոմջարիայի՝ միայն երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուպատոսական գրանցման է ներկայացել ավելի քան 4500 մարդ։
Հատկանշական է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին զգուշացրել էր գերատեսչություններին արտերկրում ընտրություններն առանց որևէ խնդրի անցկացնելու պատասխանատվության մասին։
Արտերկրից Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարգը