Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Unlock քաղաքացիական համաժողովին այսօր քննարկվել է Վրաստանի ընտրական գործընթացները վերահսկելու վերաբերյալ հարցը:
Ներկայացվել է տեխնոլոգիաների կիրառությունը՝ ընտրությունների քաղաքացիական վերահսկողության տեսանկյունից, ինչպես նաև անձնական տվյալների կիրառությունն ու քաղաքացիական ուժերի՝ իշխանությունների կողմից օգտագործելը: Քննարկումը վարել է Նինո Մաճարիշվիլին:
Ուշագրավ է, որ երեկ Unlock-ի համաժողովին ներկայացվել էր Վրաստանում ընդունված «գործակալների օրենքը»։
Ի դեպ, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2024 թվականի մայիսի 30-31-ին ընթանում է Unlock քաղաքացիական համաժողովը։ Unlock-ը ներկայացնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ակտիվիզմի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների կապի վերջին միտումները: