Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև բանակցություններ այլևս չեն կայանա: Այս մասին ավելի վաղ հայտարարել էին ընդդիմության առաջնորդները:
Նրանց գնահատմամբ, Գիգի Ուգուլավայի գործով գերագույն դատարանի որոշումից հետո, ընտրական համակարգի փոփոխությունների մասին երկխոսությունը իմաստ չունի: Ընդդիմության ներկայացուցիչները այսօր ժամը 15:00-ին կհանդիպեն Լեյբորիստական կուսակցության գրասենյակում առաջիկա գործողությունների վերաբերյալ քննարկելու համար: Նրանց խոսքով, ընդդիմությունը անցնում է նոր գործողությունների ծրագրի, մասնավորապես մեծամասշտաբ բողոքի ակցիաների:
Ըստ ընդդիմության՝ Գիգի Ուգուլավան ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով և առաջիկայում հնարավոր է տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների նոր ձերբակալություններ լինեն: